ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր հատուկ բանագնաց Սթիվ ՈՒիթքոֆին ուղարկում է Մոսկվա՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների, իսկ բանակի նախարար Դեն Դրիսկոլը կհանդիպի ուկրաինացիների հետ: Թրամփն ընդգծել է, որ մտադիր է անձամբ հանդիպել Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների հետ միայն այն դեպքում, երբ պատերազմի ավարտի վերաբերյալ համաձայնագիրը կլինի վերջնական կամ կգտնվի իր վերջնական փուլում:                
 

Վաշինգտոնի նոր ազդակ Մոսկվային․ խաղ՝ բարձր ռիսկի գոտում

Վաշինգտոնի նոր ազդակ Մոսկվային․ խաղ՝ բարձր ռիսկի գոտում
08.10.2025 | 12:01

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ որոշում ունի ՈՒկրաինային վաճառել Tomahawk հեռահար հրթիռներ, սակայն մինչ այդ ցանկանում է հստակ իմանալ՝ ինչպես են դրանք կիրառվելու և ինչ թիրախների վրա են հարվածելու։

Թրամփի այս հայտարարությունը դեռևս ոչ թե կայացած որոշում է, այլ՝ դիվանագիտական ազդակ։

Նրան հաջողվում է միաժամանակ պահել ուժի և զգուշավորության հավասարակշռությունը՝ Մոսկվային ցույց տալով, որ Վաշինգտոնը պատրաստ է ընդլայնել ՈՒկրաինայի պաշտպանական կարողությունները, եթե ռուսական ագրեսիան շարունակվի, բայց միաժամանակ խուսափելով այնպիսի քայլերից, որոնք կարող են մղել աշխարհը ՆԱՏՕ–ՌԴ բացահայտ բախման։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն արդեն զգուշացրել է, որ Tomahawk-ների մատակարարումը կդիտարկվի որպես «ուղղակի սպառնալիք Ռուսաստանի անվտանգությանը» և կարող է անշրջելի հետևանքներ ունենալ՝ միջազգային հարաբերությունների ամբողջ համակարգի համար։

Եթե ԱՄՆ-ն իրապես կատարի այդ քայլը, ապա խորանալու է Արևմուտք–Ռուսաստան դիմակայությունը, նոր թափ կհաղորդվի սպառազինության մրցավազքին և կսրվի եվրոպական անվտանգության ճգնաժամը։

Այս պահին Թրամփը փաստացի օգտագործում է Tomahawk-ի թեման՝ որպես բանակցային ճնշման գործիք, փորձելով պահպանել թե՛ ազդեցությունը Մոսկվայի նկատմամբ, թե՛ վերահսկելիության պատրանքը միջազգային հարթակում։

Առայժմ Թրամփի հայտարարությունը քաղաքական ազդակ է, ոչ թե գործողություն։

Սակայն եթե խոսքը վերածվի գործի՝ դա կարող է հանգեցնել էսկալացիայի նոր մակարդակի և աշխարհը կանգնեցնել նոր վտանգավոր սահմանագծի վրա։

Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 14090

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ